Արծվիկ Մինասյանը խոստացավ ուժեղացնել մենաշնորհների դեմ պայքարը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/arcvik-minasyan-menashnorh.png)
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյան ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ խոստացավ առաջիկայում նոր օրենսդրական կարգավորումներ կատարել մեր երկրում՝ մենաշնորհների դեմ պայքարն ուժեղացնելու համար։
Արդարադատության նախարարությունը վարչապետի հանձնարարությամբ արդեն իսկ բոլոր գերատեսչություններին ուղարկել է փաստաթուղթ, որտեղ պետք է ներկայացվեն այն օրենքների կետերը, որոնք պետք է փոփոխության ենթարկվեն:
«Սահմանադրության գործարկման համատեքստում առաջացել է տնտեսական մրցակցության պաշտպանության նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը: Պետք է ամրագրվեն նոր լծակներ, որոնք առկա են թե´ մենաշնորհային, թե´ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու եւ հակամենաշնորհային ակտիվ քաղաքականության միջոցով առավել մրցակցային շուկաներ ձեւավորելու ուղղությամբ: Կիրականացվեն համարժեք գործողություններ»,- yerkirmedia.am-ի փոխանցմամբ՝ ասաց Արծվիկ Մինասյանը: