Ատոմ Էգոյանի «Հիշի՛ր» ֆիլմը կցուցադրվի Պրահայի Ֆեբիոֆեստ կինոփառատոնում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/remember.jpg)
Մարտի 17-ին Պրահայում կբացվի Ֆեբիոֆեստ 23-րդ միջազգային կինոփառատոնը, որի հիմնական ուղղությունը եվրոպական կինոն է, բայց կինոփառատոնի ընթացքում ցուցադրվում են նաեւ տարբեր տարածաշրջանների ֆիլմեր, այդ թվում՝ համաշխարհային կինոյի վերջին տարիների լավագույն ֆիլմերը, որոնք ոչ միայն մեծ հաջողություն են ունեցել հանդիսականների շրջանում,այլեւ միջազգային կինոփառատոններում։
Համաշխարհային կինոյի բաժնում կցուցադրվի նաեւ կանադահայ հայտնի կինոբեմադրիչ Ատոմ Էգոյանի «Հիշի՛ր» (Remember) ֆիլմը:
Գլխավոր դերում հանդես է գալիս հայտնի կանադացի դերասան, օսկարակիր Քրիստոֆեր Պլումերը, ով հիշում է 70 տարի առաջ Աուշվից համակենտրոնացման ճամբարում կատարվածը եւ փորձում գտնել իր ընտանիքի սպանության մեղավորին։
Վենետիկի կինոփառատոնում այս ֆիլմի դիտումից հետո դահլիճը 10 րոպե անդադար ծափահարել է։ Ֆիլմը Կանադայում եւ Գերմանիայում ցուցադրվել է 2015-ի հոկտեմբերին եւ դեկտեմբերին, իսկ ԱՄՆ –ում եւ Հայաստանում կցուցադրվի մարտին։
Պրահայում ֆիլմը կարող եք դիտել մարտի 17-ին, 18-ին, 20-ին եւ 24-ին։
ՕՐԵՐ