Հայազգի ջազային երգչուհին փայլուն ելույթ է ունեցել ուկրաինական նախագծում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/Դիանա-Դիկովսկի.jpg)
Հայազգի ջազային երգչուհի Դիանա Դիկովսկին կամ ռուսական շոու բիզնեսում հայտնի Դի Դիկովսկին մասնկացության հրավեր է ստացել կրաինականու աﬔնավարկանիշային նախագծից: «Голос страны» (Голос країни (Voice of the Country) մրցույթի նախնական լսուﬓերը հաջողությամբ հաղթահարած երգչուհին կույր լսուﬓեր փուլում հայերենով ու դուդուկի ուղեկցությամբ ներկայացրել է «Դլե Յաման» հայտնի ստեղծագործությունը:
Նախագծի անոնսից պարզ է դառնում, որ մարզիչներից շատերն են պտտվել, իսկ Դիանան ընտրել է ուկրաինական շոուբիզնեսի աﬔնավառ աստղերից ﬔկին: «Վաղուց էի ստացել առաջարկը, բայց ﬕշտ երկմտում էի…6-րդ սեզոնում որոշեցի մասնակցել և հենց հայկական երգով: Ուրախ եմ, որ կարողացա հուզել մարզիչներին, պատﬔլ իմ հայ լինելու ու հայկական արմատներիս մասին: Իսկ անակնկալները մյուս փուլերում շատ են, սակայն դրանց մասին դեռ իրավունք չունեմ խոսել»,- «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ պատմում է երգչուհին և հավելում, որ այս տարի ևս, հավանաբար, կմասնակցի ﬔկ այլ ﬕջազգային մրցույթի:
Դիանա Դիկովսկին հայտնի Իգոր Բուտմանի ակումբի ռեզիդենտն է, մոսկովյան ջազային ակումբների ցանկալի արտիստը և բազմաթիվ ﬕջազգային մրցույթների դափնեկիր: