Մեկ օրում Սիրիայում հրադադարի ռեժիմը խախտվել է 14 անգամ

Նախորդ օրվա ընթացքում Սիրիայում հրադադարի ռեժիմը խախտվել է 14 անգամ

«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝  մասնավորապես, Լաթակիայում գրանցվել է  հրադադարի ռեժիմի խախտման 5 դեպք, նույնքան արձանագրվել է Հալեպում և այլ քաղաքներում: Հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ իր պաշտոնական կայքում տվյալներ է հրապարակել  ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրումյ է Արցախպրեսը:

Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնությունն ուժի մեջ մտել փետրվարի 27-ին` կեսգիշերին: Կրակի դադարեցման մասին համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև: Պայմանավորվածությունը  չի ներառել «Իսլամական պետութուն» և «Ջաբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին:

Scroll Up