Բորուսիան կամային հաղթանակ է տանում. Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Հոֆենհայմին»: Ծանր խաղում «Բորուսիան» կարողացավ հաղթանակ տանել 3:1 հաշվով՝ գոլերը խփելով խաղավարտին, գրում է Tert.am-ը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում է եղել: Նա մասնակցել է ողջ խաղին, դարձել է մրցավեճի հերոսը: Մխիթարյանը 80-րդ րոպեին հավասարացրել է հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում արդյունավետ փոխանցում է կատարել Լուկաս Պիշչեկին:

«Բորուսիա». Բյուրկի, Պիշչեկ, Սուբոտիչ, Բենդեր, Շմելցեր, Վեյգլ, Շահին, Կագավա, Ռոյս, Մխիթարյան, Օբամեյանգ:

Պահեստայիններ. Վայդենֆելեր, Գյուդոգան, Լեիտներ, Ռամոս, Կաստրո, Գինտեր, Դյուրմ:

«Բորուսիա» – «Հոֆենհայմ»՝ 3:1

Գոլերը՝ Մխիթարյան 80, Ռամոս 85, Պիշչեկ 90+1 – Ռուդի 25

Հեռացում՝ Ռուդի 58

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակել է 54 միավոր և պահպանել 8 միավորի հեռավորությունը առաջատար «Բավարիայից»:

Scroll Up