Ժնեւում Սիրիայում բռնության դադարեցման մասին փաստաթղթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել

Ժնեւում Սիրիայում բռնության դադարեցման մասին փաստաթղթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Հաղորդվում է, որ այս պահին փաստաթուղթը համաձայնեցվում է բարձր մակարդակով:

«Թշնամական գործողությունների դադարեցման մասին փաստաթուղթը պատրաստ է, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնության են եկել: Մնում է բարձր մակարդակով այն համաձայնեցնել»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փետրվարի 20-ին պլանավորվում է փորձագետների մակարդակով Սիրիայի աջակության միջազգային խմբի նիստ հրավիրել:

Scroll Up