«Արարատի» ֆուտբոլիստները` Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ

ԱՄՆ-ում մարզումային հավաք անցկացնող Երեւանի «Արարատը» Ֆրեզնոյում այցելել է Հայոց ցեղասպանության հուշակոթող, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Արարատը» նախապատրաստվեում է փետրվարի 18-ին կայանալիք «Ֆրեզնո Ֆուեգո» թիմի հետ ստուգողական հանդիպմանը: Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը փետրվարի 20-ին կմրցի հռչակավոր «Նյու Յորք Կոսմոսի» հետ: Փետրվարի 23-ին «Արարատի» վերջին մրցակիցն ԱՄՆ-ում կլինի հարավկորեական «Սոննամը»:
«Արարատի» մարզումային հավաքին մասնակցում են 22 ֆուտբոլիստներ, այդ թվում փորձաշրջան անցնող խաղացողները: