Հայկական արմատներով դիվանագետը դիտարկում է փախստականների խնդիրը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Արթուրո-300x225.png)
Մեքսիկայում ծնված, Լոնդոնում ուսանած, հայկական արմատներով և բրիտանական առոգանությամբ Արթուրո Սարուխանը կրում է հայրական պապի՝ Արթուր Սարուխանյանի անունը: Այս մասին հայտնում է Առաջին ալիքի պաշտոնական կայքը:
Նա մեքսիկացի հաջողակ դինավագետ է և մի քանի տարի Մեխիկոյի շահերն էր ներկայացրել Միացյալ նահանգերում իբրև դեսպան: Նրան գիտեն իբրև ոչ միայն հմուտ քաղաքական գործիչ, այլև թվային դիվանագիտության առաջամարտիկ. նա առաջին դիվանագետն է, ով դարձել է Թվիթերի օգտատեր:
Այժմ Արթուրո Սարուխանն աշխատում է Բրուքինգս ինստիտուտում և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հրավիրված պրոֆեսոր է: Համալսարանի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնը նրան էր ընտրել իբրև հերթական քննարկման բանախոսներից մեկը: Իսկ քննարկումը նվիրված էր մեր ժամանակների ամենացավոտ խնդրին՝ փախստականներին:
Մանրամասները՝ տեսանյութում