Սիրիական զորքերը ազատագրել են Հալեպից հյուսիս եւ արեւելք ընկած բնակավայրեր

Սիրիական զորքերը փետրվարի 8­-ին վերականգնել են հսկողությունը Կֆեյն բնակավայրի նկատմամբ, որը գտնվում Է Հալեպից հյուսիս ընկած շրջանում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-­ը՝ հղում անելով ՍԱՆԱ լրատվական գործակալությանը, սիրիական բանակի մարտիկները աշխարհազորայինների աջակցությամբ այնտեղից դուրս են մղել «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալներին:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ սակրավորները ձեռնամուխ են եղել քաղաքի տների ու փողոցների ականազերծմանը, որը 23 կիլոմետր Է հեռու Թուրքիայի սահմանից: Կֆեյնը գտնվում Է Թել Ռիֆաաթից հինգ կիլոմետր հեռավորության վրա, որտեղ պահպանվում Է «Ջեբհաթ աշ Շամիա» զինված կոալիցիայի խոշոր հենակետը: Դրա ջախջախման դեպքում զորքերը կկարողանան հսկողության տակ առնել սահմանամերձ Աազազ քաղաք տանող ավտոճանապարհը:

Ինչպես հայտնել Է «Ալ Մայադին» հեռուստակայանը, այս շրջանում մարտական գործողություններ են վարում քրդերի ջոկատները, որոնք փետրվարի 8-­ին գրավել են Դեյր Ջամալ բնակավայրը, հաղորդել Է ՏԱՍՍ­-ը:

Scroll Up