Խոզի գրիպի մահացության եւս 2 դեպք է գրանցվել. մահացածների թիվը հասավ 18-ի

H1N1 վիրուսից այսօր՝ հունվարի 20-ին մահացության եւս 2 դեպք է գրանցվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ԱՆ խոսնակ Անահիտ Հայթայանը:
Անահիտ Հայթայանի խոսքով՝ մահացածները կանայք են, որոնք ուշ են դիմել բժշկի, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվել:
Այսպիսով Հայաստանում H1N1 գրիպից մահացածների թիվը հասավ 18-ի: