Տեղի կունենա սիրիահայերի հիմնախնդիրներին նվիրված կոնֆերանս

Հունվարի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթին:

Զրույցի ընթացքում քննարկվեցին սիրիահայերի հիմնախնդիրներին նվիրված ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, ՀՀ սփյուռքի նախարարության, սփյուռքյան կազմակերպությունների և միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ ընթացիկ տարվա փետրվար ամսին նախատեսված կոնֆերանսի կազմակերպմանն առնչվող  հարցեր:

Scroll Up