Թուրքիայում գովազդով հայհոյել են Աթաթուրքին

Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել «Ուչլեր» սուպերմարկետների ցանցի գովազդային պաստառը, որի մեջ «Աթաթուրք» բառի կողքի նհապավումով թուրքերենով հայհոյանք պարունակող երկու տառեր են, գրում է News.am-ը:
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ «Ուչլեր» սուպերմարկետներից մեկի պատին տեղադրված է եղել «Աթաթուրք անտառային տնտեսության այծի կաթ»-ի գովազդային պաստառը, որտեղ «Աթաթուրք» բառից հետո «անտառային» ու «տնտեսություն» բառերը գրվել են հապավումով, որը կիրառվում է որպես «անբարոյականի որդի» իմաստով։
Մեծ արձագանքից հետո սուպերմարկետի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար։