Վրաստանի հայկական դպրոցները ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ համալրվեցին նոր դասագրքերով (տեսանյութ)

Վերջին տարիներին Վրաստանի հայկական դպրոցները չեն համալրվել Հայաստանում տպագրված դասագրքերով: Այս տարի ՀՀ սփյուռքի նախարարությունը Վրաստանի  կրթության և գիտության նախարարության հետ երկարատև բանակցությունների արդյունքում կարողացավ ուղարկել նախատեսված գրականությունը:

Վրաստանի 135 հայկական դպրոցների համար ուղարկվել է 5265 ուսումնական գրականություն:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ` այս մասին է Փարվանա հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը:

Scroll Up