Համանախագահները Հառլեմ Դեզիրի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդի շրջանակներում Բելգրադում հանդիպել են Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրին և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:  Այս մասին ըստ Panorama.am-ի՝ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Ուրախ եմ Բելգրադում հանդիպել Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրին՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցը: Մենք կաշխատենք միասին», -նշել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 3-4-ը կայցելի Բելգրադ, որտեղ կհանդիպի ‪‎ԵԱՀԿ‬ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Scroll Up