Հայտարարվել է ռուս­-թուրքական գիտական կենտրոնի փակվելու մասին

Ռուս­ թուրքական գիտական կենտրոնը, որը տեղավորված էր Մոսկվայի Օտարերկրյա գրականության համառուսաստանյան գրադարանում, հայտարարել է իր փակման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»­-ը՝ հղում անելով ՏԱՍՍ­-ին:

«Ռուս­-թուրքական գիտական կենտրոնն այլեւս գոյություն չունի: Օսմանական լեզվի դասընթացները դադարեցվում են, մենք չենք կարողանա նաեւ օգնություն ցույց տալ ասպիրատնտներին եւ մագիստրոսներին: Բնականաբար, պլանավորվող բոլոր կլոր սեղանները, դասախոսություններն ու խորհրդաժողովները չեղյալ են հայտարարվում, նաեւ այլեւս չի հաջողվի օգտվել մեր գրադարանային ֆոնդից»,­ ասված է կենտրոնի կայքում: Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ կենտրոնի փակման պատճառների մասին հայտնի չէ:

Scroll Up