Ջավախքում ևս «Թումո» կբացվի

Նախատեսվում  է Ջավախքում ևս բացել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Ծրագրի իրագործման համար ներկայումս առաջնահերթ խնդիրը կենտրոնի համար համապատասխան շենքի ընտրությունն է։ Այս մասին նոյեմբերի 15-ին հայտարարեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազեանը «Ջավախքինաջակցություն» հիմնադրամի առաջին հաշվետու նիստի ժամանակ:

«Կենտրոնի ստեղծման համար մեր նախատեսած երկու շենքերը փլատակ վիճակի մեջ ենև մեծ աշխատանք է պահանջվումդրանք բարեկարգելու համար։ Մոտավորապես երկու տարի անհրաժեշտ կլինի վերանորոգմանանհրաժեշտ ռեսուրսներովապահովման (համապատասխան կահույքհամակարգիչներ և այլ տեխնիկական պարագաներհամար»,- մանրամասնեց Մարի Լու Փափազեանը:

Կենտրոնը լինելու է Ախալքալաք քաղաքում: Ընտրվելու է այնպիսի տարածք, որը հետագայում ընդլայնվելու հնարավորություն ունենա, եթե կենտրոնում սովորել ցանկացողների թիվը նախատեսված 900-ը գերազանցի։  Աշակերտները հաճախելու են տարբեր հերթափոխերով,  որովհետև բոլորին միանգամից ընդունել հնարավոր չէ։

Մարի Լու Փափազեանի խոսքերով, կստեղծվեն բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի կենտրոնը հասանելի լինի ոչ միայն Ախալքալաք քաղաքի, այլև շրջանի գյուղերի երեխաների համար։  Նրանց կապահովեն տրանսպորտային միջոցներով  և այլ հարմարություններով։ Կենտրոնում կարող են ուսանել 12-18 տարեկան բոլոր ցանկացողները ՝ առանց բացառության։

«Մեր առաքելությունն է պատրաստել անհատներ, որոնք կլինեն մրցունակ, ինքնավստահ, և օգնել նրանց բացահայտել իրենց ստեղծագործական ներուժը։ Առաջին երկու ամիսը կարելի է համարել ընդհանուր ունակությունների զարգացման շրջան, երբ նորեկը ծանոթանում է միջավայրին ու ուսուցման պայմաններին, ստանում ընդհանրական գիտելիքներ: Հետո,կողմնորոշվելով իր նախընտրությունների հարցում, ընտրում է կոնկրետ ուղղվածություն և խորացնում հմտություններն այդ բնագավառում»,-մանրամասնեց Մարի Լու Փափազեանը։

«Թումո» կենտրոնում ուսուցանում են գծագրություն, հաղորդակցության հմտություններ, նկարահանման աշխատանք, 3D մոդելավորում, ծրագրավորում, դիզայն։  Դասավանդում են տարբեր մեթոդներով՝ վարժություն, դասընթաց և նախագծում։ Վարժությունները կանխամտածված անցկացվում են և՛ հայերեն, և՛ անգլերեն լեզուներով, որի նպատակն է աշակերտների մեջ ինքնուրույն սովորելու  ունակություն ձևավորել։

Յուրաքանչյուր աշակերտ ունի իր «Ուսուցման ծրագիրը» («Learning plan»), որտեղ տեսնում է իր առաջընթացի մակարդակը։ Իսկ ամբողջ խմբի աշխատանքը համակարգչային հատուկ ծրագրի միջոցով վերահսկում են հատուկ ընտրված մասնագետները, ովքեր պրոֆեսիոնալ են իրենց գործում։ Նրանք ոչ միայն հայ, այլև այլազգի ներկայացուցիչներ են։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստեղծվել էր չորս տարի առաջ: Նպատակն է դեռահասներին տալ այնպիսի կրթություն, որը նրանք չեն ստանում դպրոցում։ Նրանց հնարավորություն տալ բացահայտել սեփական թաքուն  ունակությունները, որոնք մինչ այդ անհայտ են եղել։  Այդ գաղափարի իրականացման արդյունքում կենտրոններ բացվեցին ԵրևանումԳյումրիումԴիլիջանումՍտեփանակերտում։ Այս նախաձեռնությունից անմասն չի մնա նաև Ջավախքը։

«Մեր նպատակը աշխատատեղ ստեղծելը չէայլ ապագա աշխատատեղեր։ Ջավախքում 10 հոգու գործ տալով՝ մենք մեծ գործարած չենք լինիբայց լավագույն մասնագետներին հրավիրելով  Ջավախքմեծ օգուտ կտանք երեխաներին»,- բացատրեց Մարի Լու Փափազեանը։

Արմինե Բերակչյան
Ջավախք Ինֆո

Scroll Up