Ադրբեջանը ԼՂՀ այցելած Վարդան Սիրմաքեսի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը Շվեյցարիայի քաղաքացի Վարդան Սիրմաքեսին ձերբակալելու որոշում է կայացրել։ Նրան ձերբակալելու համար ադրբեջանական կողմը դիմել է Ինտերպոլին:

 contact.az-ի փոխանցմամբ` Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել էր Շվեյցարիային՝ այդ երկրի քաղաքացի Վարդան Սիրմաքեսին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով, քանի որ վերջինս, առանց Ադրբեջանի թույլտվության, այցելել է Լեռնային Ղարաբաղ և այնտեղ «ապօրինի  գործունեություն» ծավալել, գրում է Արցախպրեսը։

 Սիիրմաքեսը, լինելով Franck Muller Group ընկերության գործադիր տնօրենը, իր կողմից ստեղծված խմբով ձեռնարկատիրական գործունեություն է իրականացրել Ղարաբաղում։

 Բացի այդ, Բաքուն Սիրմաքեսին մեղադրում է միջազգային մակարդակով «անօրինական ռեժիմի» քարոզչությունն անելու, «սահմանն ապօրինի հատելու» համար։

 

Scroll Up