Մինսկի խմբի համանախագահները Գերմանիայի արտգործնախարարի հետ քննարկել են ԼՂ հիմնահարցը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) Բեռլինում հանդիպել են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ: Կողմերը քննարկել են արցախյան հիմնահարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու խնդիրը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Ուրախ եմ Բեռլինում հանդիպել Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը», նշել է Ուորլիքը: