Ռումինահայ կիթառահար Վլադ Ցելեանի աճյունն ամփոփվեց Բուխարեստի Հայոց գերեզմանատանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/0120.jpg)
Բուխարեստի Հայոց գերեզմանատանը հանդիսապետությամբ՝ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Տաթև եպս.Հակոբյանի տեղի է ունեցել երիտասարդ ռումինահայ երաժիշտ Վլադ Ցելեանի հոգեհանգստյան և թաղման արարողությունը:
Ինչպես տեղեկանում ենք Ռումինիայի Հայոց թեմի ֆեյսբուքյան էջից, Սրբազան հայրը հորդորել է բոլորին աղոթել հանգուցյալի հոգու հանգստության համար, ինչպես նաև աղոթք բարձրացնել առ Աստված, որպեսզի մխիթարի Վլադ Ցելեանի ծնողներին և ազգականներին:
Հոկտեմբերի 30-ին Բուխարեստի Colectiv ակումբում տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհված 29 անձանց թվում էր նաև ծագումով հայ Վլադ Ցելեան: Վլադ Ցելեան 37 տարեկան էր, այդ օրը ակումբում համերգով հանդես եկող Goodbye to Gravity ռոք-խմբի կիթառահարն էր: