Հայ օգնության միության կոչը` միջազգային հանրությանը

Հայ օգնության միության (ՀՕՄ) համահայկական 71-րդ պատգամավորական ժողովը, որը գումարվեց Երևան քաղաքում, մասնակցությամբ աշխարհի 22 երկրներից ժամանած ՀՕՄ-ի ներկայացուցիչների, զորակցում է Հայաստանի ու Արցախի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք Ադրբեջանի բանակի կողմից ենթարկվում են ռմբակոծության:

Հակառակորդը շարունակաբար խախտում է հրադադարը, որի հետևանքով կրակոցներից զոհվում կամ վիրավորվում են անմեղ բնակիչներ, ներառյալ մանուկներ, կանայք և ծերեր:

Ժողովը դատապարտում է անմարդկային, անօրինական արարքները և կոչ է ուղղում միջազգային հանրությանը՝ դատապարտելու ու կասեցնելու նմանօրինակ խախտումները:

ՀՕՄ-ի համահայկական 71-րդ պատգամավորական ժողով

Scroll Up