Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հանդիպել Նանսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ֆրասիայում հայ ավանդական սփյուռքի հետ վերջին տարիների ընթացքում մի շարք քաղաքներում, ուր ավանդական, հին հայկական համայնքներ չեն եղել, ձևավորվում են նորերը: Ֆրանսիայում նորաստեղծ համայնքներից ամենամեծն ու կազմակեպվածը երկրի հյուսիս-արեմուտքում գտնվող Նանսի քաղաքում է: Նանսիի հայ համայնքում ձևավորված են բոլոր այն կառույցները, որոնք անհրաժեշտ են կազմակերպված հայապահպանման գործունեություն ծավալելու համար`մշակույթի տուն, ռադիոհաղորդում, ինչպես նաեւ Ցեղասպանւթյան զոհերին նվիրված խաչքար: Համայնքի հիմնադիր-ղեկավարն է Արթուր Ավետյանը:
Նանսին մոտ է Գերմանիային, որտեղ գործում է բավական հզոր թուրքական համայնք: Վերջիններս աջակցում են այս քաղաքում գործող ՛՛Ջեմալ Աթաթուրք՛՛ միությանը, որը կազմակերպված առաջ է տանում թուրքական լոբբին:
“Հայերն այսօր”-ի աղբյուրների փոխանցմամբ`Նանսիի հայ համայնքը վերջերս հրավիրել էր ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին: Համայնքի եւ գեներալի հանդիպումը միտված էր բարձրացնելու տեղի հայության հայրենասիրական ոգին: Այս այցի ընթացքում համայնքում հիմնվեց նաեւ ԵԿՄ վարչություն: Նկատենք, որ այս օրերին սա բավական կարևոր միջոցառում էր՝ հատկապես Ստրասբուրգ Էրդողանի այցի ֆոնին, որը մեծ ոգևորություն էր առաջ բերել թուրքական համայնքում: Իսկ հայ համայնքի համար գոտեպնդիչ էր հանդիպել պատերազմ հաղթած երկրի գեներալի հետ: Գեներալ, ով իր ողջ կյանքը նվիրել է Արցախի ազատագրմանն ու վառ օրինակ է գալիք սերունդների համար: