Շնորհավորական նամակ ՀՀ սփյուռքի նախարարության 7-ամյակի կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար,
հարգարժան Տիկին Հրանուշ Հակոբյան
և նախարարության եռանդուն աշխատակիցներ
Ի սրտե շնորհավորում ենք Ձեզ և նախարարության անձնակազմին՝ ՀՀ Սփյուռքի Նախարարության ստեղծման յոթերորդ տարեդարձի աոթիվ:
Անցած յոթնամյա շրջանում Ձեր ղեկավարած նախարարությունը իրականացրել է մարտավարական այնպիսի՛ քաղաքականություն, որով նպաստել է Հայաստան-Սփյուռի կապերի զարգացմանն ու ամրապնդմանը, կրթական, գիտական, մշակութային, երիտասարդական և մարզական կյանքի ակնառու առաջընթացին:
Անգնահատելի է Ձեր ղեկավարած նախարարության դերը Հայաստան-Արցախ-Սփյուռք կապի ամրապնդման կարևորագույն գործում: Անցնող տարիները այդ կապի նոր թափի ու որակի շռայլ ապացույցներ ունեն եւ կասկածից վեր է, որ դուք արժանի ավանդ կունենաք նաև գալիք մարտահրավերների հաղթահարման հայրենանվեր գործում:
Թող այս տարեդարձը իր բազմախորհուրդ՝ յոթ թվով, յոթն անգամ բազմապատկի Ձեր կամքն ու ուժը, որպեսզի գալիք տարիները լինեն շատ ավելի խոստումնալից ու արգասաբեր, ի շահ Հայոց Հայրենիքի հզորացման:
Ձեզ քաջ առողջություն և երկար կյանք՝ Ձեր առաքելության մեջ նորանոր նվաճումների հասնելու արդար ակնկալությամբ:
ՍԴ Հնչակյան Կուսակցության
Կեդրոնական Վարչություն
Հակոբ Տիգրանյան
Ատենապետ
02-10-2015