Հանդիպում ՀՀ սփյուռքի նախարարի հետ

Հոկտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանին և «Համազգային»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիլիթ Գալստյանին:
Զրույցի ընթացքում քննարկվեցին հայապահպանությանը և հայգիտության խորացմանն ու արդիականացմանը նպաստող ծրագրերի իրականացման ոլորտում համագործակցության հարցեր: