Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց, այդ թվում TR-107 տիպի կայանքից. ԼՂՀ ՊԲ

Սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 /56 արկ/, 82 /11 արկ/ եւ 120 /7 արկ/ մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 /3 արկ/, ՍՊԳ-9 /3 արկ /եւ ՀԱՆ-17 /79 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Ըստ ԼՂՀ Պաշտպանության բանակի` վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք /6 արկ/:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: