Էրդողանը Դավութօղլուին ազատել է կոալիցիոն կառավարություն ձևավորելու լիազորությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 18-ին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին ազատել է կոալիցիոն կառավարություն ձևավորելու լիազորությունից, ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի կենտրոնական ընտրական մարմինն ավելի վաղ որոշել է, որ նոր խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության համար նախատեսված եռամսյա ժամկետը հնարավոր է կրճատվի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԶԿ-ն չէր կարողացել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը։
Դրանից հետո առաջ էր քաշվել կոալիցիոն կառավարություն ստեղծելու տարբերակը, սակայն խորհրդարան անցած մյուս երեք ուժերի հետ բանակցություններն այդ հարցում արդյունք չէին տվել: Եթե մինչև օգոստոսի 23-ը երկրում կառավարություն չձևավորվի, ապա արտահերթ ընտրություն անցկացնելու անհրաժեշտություն կառաջանա։