Օգոստոսի 23-ին Խոր Վիրապում կանցկացվի «Լավաշի փառատոն»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/Լավասհ.jpg)
Խոր Վիրապում օգոստոսի 23-ին կանցկացվի «Լավաշի փառատոն», որի ընթացքում՝ հացթուխները կցուցադրեն լավաշի պատրաստման ընթացքը, կսովորեցնեն թխման ճիշտ կարգը, կկազմակերպվի լավաշի և ավանդական հաց ու պանրի, ինչպես նաև ժենգյալով հացի հյուրասիրություն:
Փառատոնը կազմակերպող ընկերության ներկայացուցիչը Tert.am–ի հետ զրույցում նշեց, որ նման փառատոն Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ, առաջինը եղել է Գյումրիում, բայց ոչ նման ձևաչափով:
Ըստ կազմակերպության ներկայացուցչի` մասնակցության հայտ են ներկայացրել ինչպես մի շարք զբոսաշրջային ընկերություններ` իրենց օտարերկրյա` օտարերկրացի կամ հայ զբոսաշրջիկ հաճախորդների ներկայությամբ, այնպես էլ ՀՀ քաղաքացիներ: