Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը խիստ նվազել է 2015-ի առաջին կիսամյակում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/թուրքիա-300x225.jpg)
Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը 2015-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 18 524 հոգի։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2015-ի հունիսին Թուրքիա է այցելել 4 254 հայաստանցի, ինչը 34 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Նախորդ տարի հունիսին Թուրքիա էր այցելել 6 424 հայաստանցի։
Իսկ 2015-ի հունվար-հունիս ամիսներին Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 32 տոկոսով՝ կազմելով 18 524 հոգի։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում Թուրքիա էր այցելել 27 152 հայաստանցի։