Սիրիայի, Լիբանանի և Իրաքի հայերն օտարերկրյա պետությունում ՀՀ անձնագիր կստանան մինչև 2016 թ. ավարտը

ՀՀ կառավարությունը կքննարկի իր նախկին որոշումներից մեկում փոփոխություն կատարելու նախագիծը, որով մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը հնարավորություն կտա Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը, նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում:
Նախորդ որոշմամբ նշված երկրների քաղաքացիներն օտարերկրյա պետությունում ՀՀ անձնագիր կարող էին ստանալ մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը: Որոշումն ընդունվում է՝ ելնելով Լիբանանում, Սիիայում և Իրաքում ստեղված իրավիճակից: