Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում առաջինը կմրցի Դանիայի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլը կսկսի Դանիայի հետ խաղով:

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կսկսի արտագնա խաղով` 2016 թվականի սեպտեմբերի 4-ին: Իսկ ահա հոկտեմբերին 8-ին մեր ընտրանին Երևանում կհյուրընկալի Ռումինիայի հավաքականին: Հոկտեմբերի 11-ին մեր ընտրանու մրցակիցը կլինի Լեհաստանի հավաքականը և նոյեմբերին` Մոտենեգրոյի ընտրանին:

Մյուս հանդիպումները հավաքականը կանցկանցի 2017 թվականին: Մայիսին ազգային թիմը ուժերը կչափի ղազախների հետ, իսկ հունիսի 10-ին` Մոնտենեգրոյի: Սեպտեմբերի 1-ին Ռումինիայի հետ պատասխան խաղն է, իսկ 4-ին` Դանիայի հետ: Վերջին երկու հանդիպումները կկայանան հոկտեմբերի 5-ին լեհերի և հոկտեմբերի 8-ին ղազախների հետ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլում հանդես կգա E խմբում և կմրցի Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի, Ղազախստանի հետ:

Scroll Up