Ներսես Պետրոս ԺԹ կաթողիկոս պատրիարքի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 30-ին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/JT-300x225.jpg)
Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ, Ներսես Պետրոս ԺԹ կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 30-ին՝ Լիբանանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Սուրբ Եղիա եկեղեցուց։
Կաթողիկոսի դին ամփոփվելու է Հայ կաթողիկե պատրիարքարանի Սուրբ Կույսի ավետման եկեղեցու պատրիարքների դամբարանում:
Ցավակցություններն ընդունվելու են հունիսի 29-ից հուլիսի 1-ը:
Բացի այդ, հունիսի 28-ին, հանգստյան սուրբ պատարագ է մատուցվելու Սուրբ Կույսի ավետման եկեղեցում, որից հետո հավատացյալները հնարավորություն են ունենալու վերջին հրաժեշտը տալ հայրապետին:
Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը մահացել է հունիսի 25-ի առավոտյան՝ կաթվածից: