Նալբանդյանն Ադրբեջանին խորհուրդ է տալիս իրականություն վերադառնալ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/Nalbandyan1-300x225.jpg)
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Ադրբեջանի ղեկավարությանը խորհուրդ է տվել իրականություն վերադառնալ:
Չեխ գործընկեր Լյուբիմոր Զաորալեկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության շուրջ ԵԽԽՎ-ի զեկույցի եւ դրանում Արցախի հարցով սադրիչ ձեւակերպումը հանելու մասին հարցին՝ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը, փորձելով փրկել օրեցօր նվազող հեղինակությունը, ձգտում է արդարացնել բռնապետական ռեժիմը: Իսկ այդ փորձերը ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորների մոտ բացասական արձագանք եւ անհամաձայնություն են առաջացնում:
Այդ կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանն Ադրբեջանին խորհուրդ է տալիս նավթա-խավիարային վիրտուալ աշխարհից իրականություն վերադառնալ՝ մեկուսացման մեջ չհայտնվելու համար: