Արմեն Ջիգարխանյանը հեռացել է իր թատրոնի տնօրենի պաշտոնից

Անվանի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի մոսկովյան թատրոնի նոր տնօրեն է դարձել Վիտալինա Ցիմբալյուկ – Ռոմանովսկայան:

«Գազետա»-ի փոխանցմամբ` Ջիգարխանյանը  սեփական թատրոնում զբաղեցրել է թատրոնի նախագահի պաշտոնը:

Ջիգարխանյանը Ցիմբալյուկ – Ռոմանովսկայային իր նախկին պաշտոնում առաջարկել է` հաշվի առնելով, որ նա թատրոնում աշխատում է 8 տարի և ճանաչում է  կոլեկտիվին: Ջիգարխանյանը հույս է հայտնել, որ նա կարդարացնի իրենց սպասելիքները:

Միևնույն ժամանակ Մոսկվայում թատրոնների տնոօրենների խորհրդակցությանը Ջիգարխանյանը խոստովանել է, որ իր թատրոնը ծանր ֆինանսական վիճակում է, ունի նոր տնօրենի և մշակութային աջակցության կարիք:

Վիտալինա Ցիմբալյուկ – Ռոմանովսկայան նախկինում Ջիգարխանյանի թատրոնում զբաղեցրել է երաժշտական մասի ղեկավարի պաշտոնը:

Scroll Up