Բելգիայի վարչապետը կառավարության անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-­ին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

«Ես կարծում եմ, որ 1915-­1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է որակվեն որպես ցեղասպանություն, և դա նաև Բերլգիայի կառավարության դիրքորոշումն է»,­ ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ըˋ վկայակոչելով բելգիական De Morgen լրատվամիջոցը, Բելգիայի վարչապետն այս մասին հայտարարել էˋ պատասխանելով Ֆլամանդական ժողովրդական շարժման պատվավոր նախագահ, պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերի հարցին: Բելգիացի պատգամավորը խնդրել է ներկայացնել Բելգիայի կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ:

Ֆլամանադական ազատների և դեմոկրատների կուսակցության անդամ Պատրիկ Դեվալն իր հերթին կարևորել է Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: «Այսօր մենք ակնհայտորեն դեռ դժվարանում ենք սահմանել այդ փաստը: Դա ցեղասպանություն էր, և կարևոր է, որ մենք այդ մասին աներկբայորեն նշենք նաև որպես պետություն»,­ նշել է նա:

Ինչպես «Արմենպրես»­-ին ավելի վաղ տեղեկացրել էր Փիթեր դե Ռուվերը, հունիսի 18-­ի լիագումար նիստում խորհրդականը պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը, որը կոչ է անում Բելգիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և օժանադակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը:

Scroll Up