Պետերբուրգցի երիտասարդ արվեստագետները ներկայացրել են Հայոց Ցեղասպանության թեմայով աշխատանքները

Հայոց Ցեղասպանության թեման պետերբուրգցի երիտասարդ արվեստագետները պատկերել են գեղարվեստական աշխատանքներում:
1tv.am-ի փոխանցմամբ՝ քաղաքի Գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի բոլոր ֆակուլտետները մասնակցել են «Ընդդեմ ցեղասպանության, պատերազմի եւ ահաբեկչության» խորագրով ցուցահանդես-մրցույթին:
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում Հայոց Ցեղասպանության տարելիցի շրջանակում կկայանան նաեւ երաժշտական միջոցառումներ: