Տոնական համերգ Բեժանո գյուղում

Ջավախքի Բեժանո գյուղի ակումբում մայիսի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման եւ Վրաստանի անկախության տոներին նվիրված համերգ միջոցառում, որին մասնակցում էին գյուղական ակումբում գործող Ջավախքի Բեժանո պարային խմբի երեխաները: Այս մասին հաղորդում է javakhkmedia.com կայքը:
Նրանք ելույթ ունեցան ազգագրական երգ ու պարով, ասմունքով: Միջոցառմանը ելույթ ունեցավ խմբի ղեկավար – պարուսույց Յուրա Յայլոյանը և Բեժանոյի հանրային դպրոցի վաստակավոր մանկավարժ Իսկուհի Յողունյանը:
ԽՍՀՄ փլուզումից հետո Բեժանոյի ակումբում ոչ մի միջոցառում տեղի չէր ունեցել: Այդ պատճառով այս օրը բնակիչների համար դարձավ տոնական օր: Միջոցառման կազմակերպիչներն էին Յուրա Յայլոյանը եւ Իսկուհի Յողունյանը: