Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ բարերարնների՝ հիմնադրամի խորհրդի նախագահ Արա Վարդանյանի գլխավորությամբ:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` վարչապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ներկաներին Արցախի հանդեպ ցուցաբերվող հատուկ ուշադրության համար:
«Մեր ներուժի գլխավոր հենասյուներից մեկը հայոց սփյուռքն է, որն իր ակտիվ մասնակցությունն է բերում Արցախի զարգացման գրեթե բոլոր ուղղություններում:Ողջունելի է, որ սփյուռքի ծրագրերի զգալի մասն իրագործվում է հիմնադրամի միջոցով, իսկ ԼՂՀ կառավարությունը միշտ աջակցում է այդ ծրագրերի կյանքի կոչմանը»,- ընդգծել է վարչապետը:
Արայիկ Հարությունյանը համառոտ ներկայացրել է պետության կենսագործունեության հիմնական ուղղությունները: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ժողովրդագրության մեջ գրանցված հաջողություններին, ինչպես նաև՝ առաջիկա տարիների տնտեսական գլխավոր նախագծերին: Վարչապետը հանդիպման վերջում պատասխանել է հիմնադրամի ներկայացուցիչներին հուզող մի շարք հարցերի: