Տաբածղուրիի բնակիչները պահանջում են լիճը իրենց վերադարձնել

Բորջոմիի շրջանի Տաբածղուրի հայկական գյուղի բնակիչները խնդրում են օգնություն: Գյուղի բնակիչների համար լիճը միակ եկամուտի աղբյուրն էր, չնայած որ այն արդեն հինգ տարի է գտնվում է մասնավոր սեփականատիրոջ ղեկավարության տակ: Տեղացիները նշում են, որ իրենք չեն կարող օգտվել գյուղի կարեւոր ռեսուրսից, ինչի արդյունքում նրանց տնտեսական վիճակը կտրուկ վատացել է: Տաբածղուրիի բնակիչները կենտրոնական իշխանությանը խնդրում են սեփականատիրոջ լիցենզավորումը համարել չեղյալ եւ ձկնորսության թույլտվություն գյուղի բնակիչների համար: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը:

Ինչպես նշեց ՍՊԸ «Լճեր»-ի տնօրեն Ալիխա Մուրադըանը՝ տեղացիները ձկնորսության իրավունք կստանան ըստ օրենքի այն դեպքում, եթե որսած ձկան 50% փոխանցեն տիրոջը, ինչին գյուղացիները չեն համաձայնվում:

Գյուղի բնակիչները խնդրի չլուծման դեպքում սպառնում են հեռանալ գյուղից:

Տաբածղուրի լիճը ան հոսք լիճ է Ջավախքի բարձրավանդակի հյուսիսում` Թրիալեթի լեռնաշղթայի հարավ-արևմտյան ստորոտին` 1991 մետր բարձրության վրա, ունի հրաբխային ծագում: Լճի երկարությունը 6.5 կմ է, առավելագույն լայնությունը` 4.5 կմ, խորությունը մինչև 40.2 մետր, սնումը հիմնականում ստորերկրյա է, կա ձկնորսություն:

Լիճն աներևակայելի գեղեցկություն ունի և համարվում է Ջավախքի հրաշալիքներից մեկը:

Scroll Up