Բակո Սահակյանը Փարիզում ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-­ին այցելել է Փարիզի «Երեւան» պուրակ եւ ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի ու թեմական խորհրդի անդամների հետ: Հանդիպմանն արծարծվել են Արցախ­-Սփյուռք կապերին, ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է եկեղեցու դերը Սփյուռքում հայ ինքնության պահպանման եւ հայրենիքի հետ ամուր կապերի ամրապնդման գործում:

Scroll Up