ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովը սկսել է Ադրբեջանի ներգրավվածությամբ կոնգրեսականների կոռուպցիոն գործի ուսումնասիրությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովը հետաքննություն է սկսել Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից ԱՄՆ 10 կոնգրեսականների ճամփորդությունների ծախսերը հոգալու դեպքի առթիվ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը՝ վկայակոչելով San Antonio Express News­-ը, հանձնաժողովի փաստաթղթում նշվում է, որ գումարը կոնգրեսականներին փոխանցվել է Հյութոնում տեղակայված հասարակական կազմակերպության միջոցով:

Գործում ներգրավված կոնգրեսականներից 4-­ը Տեխաս նահանգից են: «The Washington Post» թերթն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը գաղտնի ձևով ամբողջությամբ հոգացել է Բաքվում 2013թ­ին կայացած համաժողովին ներկա գտնվելու համար ԱՄՆ Կոնգրեսի 10 ներկայացուցիչների և նրանց անձնակազմի 32 անդամների ծախսերը: Ըստ հրապարակման՝ նախագահ Օբամայի երեք նախկին օգնականները ևս համաժողովին հանդես են եկել որպես զեկուցողներ: Օրենսդիրներն ու նրանց անձնակազմի անդամներն ստացել են հազարավոր դոլարներ արժեցող գործուղման վճար, մետաքսե շարֆեր, բյուրեղյա թեյասպասք, ինչպես նաև ադրբեջանական գորգեր՝ 2.5­10 հազար դոլար արժողությամբ:

Ճամփորդական հաշիվները ցույց են տվել, որ օրենսդիրների և նրանց կողակիցների ավիատոմսի ծախսերը կազմել են 112 հազար 899 դոլար: Այն հանգամանքը, որ հասարակական կազմակերպությունները Կոնգրեսում ստել են, թե իբր իրենք են հովանավորել համաժողովին մեկնելու ծախսերը, ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի Էթիկայի հանձնաժողովի քննարկմանը պարզելու համար, թե արդյոք տեղի չեն ունեցել Կոնգրեսի կանոնակարգի և դաշնային օրենքների խախտումներ, այդ թվում՝ օտար երկների կողմից ԱՄՆ քաղաքականությանը միջամտելու փորձեր Համաժողովը, որ կրում էր «Միացյալ Նահանգներ­Ադրբեջան համագումար. ապագայի տեսլական» խորագիրը, կայացել է 2013 թվականի մայիսի 28­-29­ին

Scroll Up