Տաշքենդում Մայիսյան եռատոնին նվիրված համերգ է կայացել

Մայիսի 8-ին Տաշքենդի գլխավոր՝ Զառավշան համերգասրահը կրկին լեփ-լեցուն էր:
Հայկական երաժշտության նկատմամբ սերը այստեղ էր համախմբել ոչ միայն հայերի, որոնց թիվն անցնում էր 500-ից, այլև բոլոր նրանց, ովքեր ծանոթ են մեր ժողովրդի պատմությանն ու բազմադարյան մշակույթին և արժևորում են այն: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Ուզբեկստանի հայկական համայնքի «Դեպի ապագա» ամսագրի գլխավոր խմբագիր Գեորգի Սահակովը:
Համերգի կազմակերպիչները՝ Ուզբեկստանի հայկական ազգային մշակութային կենտրոնը (ղեկ.՝ Մ. Սեթյան) և Տաշքենդի հայկական համայնքային միությունը (ղեկ.՝ Կ. Մարտիրոսյան) ամեն ինչ արել էին հայկական մշակույթն ըստ արժանվույն ներկայացնելու և հանդիսատեսին գոհացնելու համար:
Համերգն անցկացվեց «Հաղթանակների մայիս» վերտառությամբ և նվիրված էր մայիսյան եռատոնին: Նույն օրն անցկացվեց նաև «Միսս հայուհի – 2015» գեղեցկության մրցույթը: