Շնորհակալության խոսք՝ ուղղված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/bbb.jpg)
Հարգելի նախարար, Բելգիայի Լիեժ քաղաքի «Մեսրոպ Մաշտոց» համայնքի անդամները շնորհակալություն ենք հայտնում Ձեզ հայապահպանության գործում նշանավոր ավանդի համար 2014թվականի մրցանակաբաշխության «Մայրենիի պաշտպան» ավանդակարգում մեզ 2-րդ կարգի մրցանակի արժանացնելու համար:
Դա ոգևորիչ է, խրախուսիչ և պարտավորեցնող, թե՛ ծնողների, թե՛ համայնքի բոլոր անդամների համար:
Շնորհակալություն ենք հայտնում նախարարության ողջ անձնակազմին, հատկապես համահայկական ծրագրերի վարչությանը, որը մշտապես մեր կողքին է և միշտ օգնում է մեր գործունեությանը նախարարության ծրագրերին մասնակցելու համար:
Հարգելի տիկին Հակոբյան, Ձեր, Հայաստանի ողջ կառավարության աշխատանքի շնորհիվ է, որ այսօր ունենք կայուն և օր օրի զարգացող և շենացող հայրենիք:
Շնորհակալ ենք Ձեզ Ձեր ամենօրյա, քրտնաջան, հայրենանվեր և հայրենաշեն աշխատանքի համար:
Բելգիա, Լիեժ
«Մեսրոպ Մաշտոց» միության նախագահ
Լուսինե Ներսիսյան