ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ առաջիկա օրերին հանդիպում է նախատեսված. ՀՀ ԱԳ նախարար

Մոտ օրերս նոր հանդիպում է նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ Panorama.am-ի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված գործընթացը շարունակվում է, չնայած Ադրբեջանի բոլոր ջանքերին՝ տապալել այս ձևաչափը»: