Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին

Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` աւտովթարի հետեւանքով նրա հարազատների ողբերգական մահուան կապակցութեամբ:
«Մեր խորին վշտակցութիւնն ենք յայտնում ու ցաւակցում Ձեզ եւ Ձեր հարազատներին: Աղօթում ենք, որ Տէրն Իր սիրոյ եւ ողորմութեան մէջ ընդունի նրանց հոգիները… եւ մխիթարութիւն պարգեւի Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին ու հարազատներին:
Թող Բարձրեալն Աստուած օգնական լինի Ձեզ եւ դժուարին այս պահին զօրացնի` յաղթահարելու մեծ կորստեան ցաւը եւ շարունակելու Ձեր Աստուածահաճոյ Հովուապետական առաքելութիւնը», – ասուած է Վեհափառ Հայրապետի ցաւակցական ուղերձում: