Մայիսի 9-ը` Յաղթանակի օր, «Հարսանիք լեռներում» եւ ազատ Շուշի
Արդէն 19 տարի մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում յաղթանակի օրը, այլ նաեւ հայ ժողովրդի համար ճակատագրական մէկ այլ յաղթանակի օր` Արցախի հնագոյն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձաւ ղարաբաղեան պատերազմում եւ նախանշեց յետագայ յաղթանակների ուղին:
«1992-ի գարնանն արդէն այնպիսի իրավիճակ էր ստեղծուել, որը պարտադրաբար պահանջում էր ազատագրել Շուշին: Մեր խնդիրն էր կրակակէտերի ազատագրումը` սկսած Խօջալուից մինչեւ Շուշի»,- ասում է Կոմանդոսը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրոյցում, իսկ նրա ձեռքը, ինչպէս 19 տարի առաջ, թղթի վրայ նկարում է կրակակէտերը, որոնցից գնդակոծուել են Ստեփանակերտը, եւ Շուշիի ազատագրման պլանը:
Եւ, հնարաւոր է, Կոմանդոսը մտքով անցան 45 կմ ձգուող ողջ տարածքները, որտեղ պէտք է ընթանային մարտական գործողութիւնները. «հայաստանի ղեկավարութիւնը հաւանութիւն չէր տուել այդ գործողութեանը, եւ մենք ոչ մի յստակ ցուցում չունէինք, սակայն անհրաժեշտ էր գործել: Հէնց այդ պատճառով կայացաւ 72 հրամանատարների խորհրդակցութիւն, որոնք միաձայն որոշեցին, որ օպերացիան պէտք է անցկացուի: Դուք գիտէք, հրամանատարները պէտք է կատարէին իմ հրամանը, սակայն այնպէս ստացուեց, որ ես կատարեցի նրանց հրամանըէ,- պատմում է Արկադի Տէր-թադեւոսեանը:
Շուշիի ազատագրման գործողութիւնը կոչուեց «հարսանիք լեռներումէ` ռազմական գործողութեան համար անսովոր անուանում: Նման արտասովոր անուանման պատճառն այն փաստն էր, որ այդ ժամանակ պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանը կարծում էր, որ նման օպերացիայ իրականացնելու համար դեռ վաղ է, որ դրան պէտք է լաւ պատրաստուել: «ռազմական տեսանկիւնից մենք պատրաստ չէինք, եւ Վազգէն Սարգսեանն ասաց, որ շտապել պէտք չէ, բայց Շուշին պէտք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացայ նրան, որ եթէ մենք գրաւենք Շուշին, ապա լեռներում կը կազմակերպենք նրա հարսանիքը: Այդպէս առաջացաւ օպերացիայի «հարսանիք լեռներումէ անուանումըէ,- պատմում է Կոմանդոսը: Այս զրոյցի մասին նա չպատմեց իր մարտիկներից ոչ մէկին, բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրանցից ոչ մէկի մտքով անգամ չանցաւ, որ օպերացիան պէտք է յետաձգել` հիանալի գիտակցելով դրա բարդութիւնը. «Նրանք լի էին վճռականութեամբ, քանի որ խաղաղ բնակիչների շարքում կորուստներն օրէցօր աւելանում էին, եւ այլեւս յապաղել չէր կ’արելի»:
Սկսուեց գործողութեան պատրաստութիւնը: Կ’ոմանդոսի ողջ ջոկատը` կազմուած 3800 հոգուց, գործողութիւնն իրականացնելու համար բաժանուեց 5 խմբերի` 615-ական մարտիկներով: Գործողութիւնը սկսուեց մայիսի 8-ին ժամը 02:30-ին: Շուշիի ուղղութեամբ սկսուեց հրետանային պատրաստութիւնը, որից յետոյ` գրոհը քաղաքի վրայ: Գնդապետ Արկադի Կարապետեանի գումարտակը 400 զինուորով սկսեց յարձակումը Շօշ գիւղի կողմից: Հիւսիս-արեւելեան ուղղութեամբ գրոհեց Աշոտ Ղուլեանի 1-ին վաշտը: Արեւելքից յարձակումը սկսեց Դուշման Վարդանի վաշտը, որն իր զինուորներով արդէն առաւօտեան քաղաքի մերձակայքում էր: Հարաւից գրոհեցին աֆղանական վետերաններ Նուեր Չախոյեանի վաշտը եւ Ժիրայր Սեֆիլեանի ու Աշոտ Խաչատրեանի գումարտակները: Միեւնոյն ժամանակ 400 մարտիկներից բաղկացած առանձին ջոկատը գնդապետ Սեյրան Օհանեանի գլխաւորութեամբ շրջանցեց քաղաքը եւ մօտեցաւ հարաւ-արեւմուտքից` ազատագրելով Քուսար, Բաշքենդ, Ջաւադլար եւ 17 այլ գիւղեր: Արթուր Առաքէլեանի 100 հոգանոց ջոկատն ազատագրեց Ստորին Զարիսլոն, իսկ Ալբերտ Ալաւերդեանի ջոկատը` Վերին Զարիսլոն: Արդէն առաւօտեան նրանց միացաւ Վալերի Չտչեանի գումարտակը: Հէնց այդ գումարտակի 4-րդ վաշտին բախտ վիճակուեց առաջինը մտնել քաղաք: Շուշին ազատագրուեց 26.5 ժամում, այդ գործողութեանը պատրաստուել էին շատ ամիսներ, եւ պարտուելու տարբերակ ուղղակի չկար: Մայիսի 9-ին առաւօտեան 04:30-ին Տէր-թադեւոսեանին հաղորդեցին, որ քաղաքն ազատագրուած է. «Ես չգիտէի` ինչ անել. Ասել մարդկանց, թէ ոչ. քաղաքում ականներ են, իմ մարդիկ կարող են զոհուել, եւ ինքս ինձ հետ պայքարեցի մինչեւ առաւօտեան ժամը 8-ը»,- ժպիտը դէմքին յիշում է Կոմանդոսը: Զօրահրամանատարը քնեց միայն այն բանից յետոյ, երբ պարզ դարձաւ, որ քաղաքում այլեւս հակառակորդ չկայ. նա չէր քնել արդէն մի քանի օր: Այսպիսով, Կոմանդոսին ազատագրուած Շուշի բերեցին քնած. «Ես շատ կ’ուզէի ուրախանալ իմ զինուորների հետ, բայց, ցաւօք սրտի, մարմինս չէր դիմանում: Ես միայն երեկոյեան գիտակցեցի` ինչ է նշանակում գրաւել Շուշին:
Մենք պարտուելու իրաւունք չունէինք, մենք պէտք է կամ յաղթէինք, այսինքն ազատագրէինք քաղաքը, կամ պէտք է ոչ-ոքի լինէր, այսինքն պէտք է շրջապատէինք քաղաքը եւ պաշարման մէջ պահէինք այն»,- ասում է նա եւ հաւելում, որ չի կասկածել իր զինուորների յաղթանակին: «Հասկանալի է` կարեւոր դեր է խաղացել մեր մարտական ոգին: Բացի դրանից, դա մեր քաղաքն է , որտեղ ամէն քարը, ամէն ճանապարհը մեզ համար հարազատ է, ինչը ոչ պակաս կարեւոր է»,- ժպիտը դէմքին պատմում է Կոմանդոսը:
Վերադառնալով ներկային` Կոմանդոսն ուրախութեամբ նշեց, որ Շուշին արագ թափով զարգանում եւ բարգաւաճում է:
Ամէն տարի` մայիսի 9-ին, աւանդոյթի համաձայն, Արցախի ճակատագիրը վճռած հրամանատարները հաւաքւում են Շուշիում` մեծ յաղթանակը տօնելու համար, եւ, հնարաւոր է, նրանք մի օր առիթ կ’ունենան հարսանիք տոնել լեռներում: