Մեծարանքի երեկոյ` նուիրուած Կոստան Զարեանին
Լոնդոնահայ համայնքն ապրում է հարուստ եւ իմաստաւորուած մշակութային իրողութիւններով` յաճախ անդրադարձ կատարելով հայ մշակոյթի ու գրականութեան մեծերին: Նման միջոցառումներն օգնում են սերտացնել առնչութիւններն ազգային մշակոյթի հետ, մտահոգուել լեզուապահպանման խնդիրներով:
Համայնքի ճանաչուած մտաւորական մանուէլ Ադամեանը բացման խօսք ասաց, որից յետոյ պատմեց իր անձնական յիշողութիւնները մեծ գրողի մասին, ներկայացրեց Բէյրութում եւ Երեւանում նրա հետ ունեցած հանդիպումների մասին: Այնուհետեւ Կոստան Զարեանի կեանքը եւ գործը հանգամանօրէն ներկայացրեց բանասէր-արուեստաբան սեդայ Անանեանը, ով 1966-1967 թթ. աշխատել է գրողի հետ որպէս նրա քարտուղար-օգնական: Բանախօսը ըստ ժամանակագրութեան ծանօթացրեց հեղինակի հիմնական գործերին` («Անցորդը եւ իր ճամբան», «Տատրագոմի հարսը», «Բանկոպը եւ մամութի ոսկորները», «Սպանիա», «Միացեալ նահանգներ», «Նաւը լեռան վրա», «Կղզին եւ մի մարդ» եւ այլն) նշելով, որ յիշեալ ստեղծագործութիւններն առաջին անգամ տպագրուել են Բոստօնի «հայրենիքէ ամսագրում:
Նա կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ չնայած Կոստան Զարեանի անհատականութիւնն ու գեղագիտական մտածողութիւնը ձեւաւորուել են եւրոպական, յատկապէս իտալական մշակոյթի միջավայրում, նա աներկբայ իրեն զգացել է հայ գրող, «կասէին` հայ ժողովրդի ճակատագիրը որոնող մի մարգարէէ, ասաց բանախօսը:
«հայաստանում ապրած տարիներին (1962-1969 թթ.) իշխանութեան հանիրաւի կեցուածքից մեծ գրողը, թէեւ չունեցաւ իր արժանի լայն ճանաչումը, սակայն նա մեծապէս յարգուած էր մտաւոր դասակարգից` իր ներկայութամբ շքեղացնելով Երեւան մայրաքաղաքըէ,- իր խօսքը աւարտեց բանախօսը:
Յաջորդ խօսնակը բանասէր թամար Գեղամեան-մինասեանն էր, ով մեկնաբանեց Կոստան Զարեանի «նաւը լեռան վրաէ (Բոստօն, 1943) ծաւալուն վէպը` տալով իր ուրոյն եւ դիպուկ վերլուծութիւնը այդ գործի գաղափարական բովանդակութեանն ու հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ գրողի պայծառատեսութեանը: Վերջին բանախօսը դոկտոր Գագիկ Թամանեանն էր (անուանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանի թոռը), ով խօսեց Կոստան Զարեանի «երէք երգերէ վիպերգի իտալերէն հրատարակութեան (1916 թ.) մասին: Նա նշեց, որ այս ստեղծագործութեան ներշնչմամբ Օտտորինոյ Ռեսպիգին (1879-1936) 1919-ին յօրինում է «լայ պրիմաւերաէ կոչուող կանտատը: Երեկոյին Սլովակիայի ռադիօյի սիմֆոնիկ նուագախմբի եւ ֆիլհարմոնիկ երգչախմբի կատարմամբ հնչեց մի հատուած այդ կանտատից: Հանդէսին իր մասնակցութիւնը բերեց ներկայիս Գլազգոյի (Շոտլանդիայ) կոնսերվատորիայի ուսանողուհի, խոստումնաշատ երգչուհի անուշ Յովհաննիսեանը, ով բացառիկ զգացողութեամբ կատարեց Նարեկացու խօսքերով «հաւուն-հաւուն» շարականը եւ Կոմիտասի «օրօրըէ: Ելոյթներ ունեցան նաեւ պատանի ջութակահար գրիգոր Յարութիւնեանը (Պագանինի, «Կանտաբիլէ») եւ 12-ամեա շուշանիկ Յարութիւնեանը (Պոլ Նորիս, «ֆանտաստիկ Ֆինալէ կլարնետի համար: Այնուհետեւ րաֆֆի Եղիկեանը մեծ ներշնչումով արտասանեց Կոստան Զարեանի «Ձին, գարունը եւ Հայաստանը» բանաստեղծութիւնը:
Հանդէսն աւարտուեց Զարեանի «Կոմիտաս վարդապետին» հոգեցունց բանաստեղծութեան ձայնագիր ունկնդրմամբ: Կարդում էր Հայաստանի ժողովրդական դերասան վլադիմիր Աբաջեանը, ում ձայնակցում էր Հայաստանի պետական երգչախումբը` առաւել արտայայտչականութիւն հաղորդելով դերասանի ասմունքին:
Հանդիսականները հեռացան դահլիճից` խորապէս տպաւորուած եւ գոհ` իրենց հետ մասնիկ տանելով Կոստան Զարեանի հայրենաշունչ ոգուց:
Լեւոն Մութաֆեան