Կը նշուի Սուրբ Հռիփսիմէ Վանքի Հիմնադրման 1400-ամեայ Յոբելեանը

2018 թուականին լրանում է Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմէ վանքի հիմնադրման 1400-ամեայ յոբելեանը:

Օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստեղծուել է յոբելեանական միջոցառումների կազմակերպման յատուկ յանձնախումբ` նախագահութեամբ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանի, որը տարուայ ընթացքում ծրագրել է հոյակերտ տաճարի յոբելեանին նուիրուած տարբեր ձեռնարկներ:

Միջոցառումների մեկնարկը կըտրուի Ս. Հռիփսիմեանց յիշատակութեան օրը, որն այս տարի տօնախմբուելու է մայիսի 28-ին:

Տօնին` ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների եւ ուխտաւորների հանդիսաւոր թափօրով Ս. Հռիփսիմէ վանք կը տարուեն Սուրբ Էջմիածնում պահուող սուրբ Հռիփսիմէ կոյսի մասունքները:

Նոյն օրը`ժամը 11:00-ին, վանքում Սուրբ եւ Անմահ Պատարագ կը մատուցի Վանորէից Տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանը, որի աւարտին կը կատարուի նաեւ Անդաստանի արարողութիւն: Սրբազան մասունքով կ’օրհնուեն աշխարհի չորս կողմերը եւ ներկայ հաւատաւոր ժողովուրդը:

Scroll Up