Նիկոպոլում աւերուել է խաչքար յուշարձանը

Յունուարի 4-ին Նիկոպոլ քաղաքում ժամը 18:00-ին Գագարինի ու Կ’աշտանովայի փողոցների խաչմէրուկում անյայտները աւերել են խաչքար-յուշարձանը:

Յունուարի 4-ին Նիկոպոլ քաղաքում ժամը 18:00-ին Գագարինի ու Կ’աշտանովայի փողոցների խաչմէրուկում անյայտները աւերել են խաչքար-յուշարձանը: Ընթանում է դատավարութիւն: Ինչպէս հաղորդել է հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Սարգսեանը, իրաւապահ մարմինները խոստացել են արագ գտնել ոճրագործներին, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Յունուարի 6-ին Նիկոպոլի միլիցիան ձերբակալել է չորս հոգու հայկական յուշարձանի աւերման կասկածանքով: Ըստ Տիգրան Սարգսեանի, Նիկոպոլի հայ համայնքը լուծում է խաչքարի վերականգնման հարցը:

Միեւնոյն ժամանակ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թէ ազգային հողի վրայ ընդհարումներ են տեղի ունեցել Նիկոպոլի հայերի եւ ուկրաինացիների միջեւ, ասել է ՀՀ ԱԳՆ մամլոյ քարտուղար Տիգրան Բալայեանը:

2008թ. հոկտեմբերի 11-ին Նիկոպոլի կենտրոնական զբօսայգում բացուեց Հայոց ցեղասպանութեան զոհերին նուիրուած յուշարձան-խաչքարը: Այն տեղադրուեց հայ համայնքի նախաձեռնութեամբ, եղբայրներ Տիգրան եւ Սմբատ Սարգսեանների կողմից, յուշարձանը պատրաստել էին հայաստանցի վարպետները:

 

Scroll Up