(Արևելահայերեն) Թեքեյան միության մարմինները դատապարտել են…

Թեքեյանի Հիմնադիրների կոմիտեն, Լոնդոնի Թեքեյան հոգաբարձուների խորհուրդը, Հայաստանում «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը, Հայաստանում Թեքեյան մշակութային ընկերակցությունը, ինչպես նաև ԱՄՆ-ում և Կանադայում Թեքեյան մշակութային ընկերակցությունը խստորեն դատապարտում են Սիրիայի Դեր Զոր քաղաքում գտնվող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ավերման ահաբեկչական գործողությունը։

«1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության զոհ գնացած 1.5 միլիոն հայ նահատակներին ոգեկոչելու համար ստեղծված եկեղեցական համալիրը ծառայում էր որպես եկեղեցի, թանգարան, արխիվների կենտրոն և ցուցասրահ, որում ամփոփված էին մասունքներ և պատմական փաստաթղթեր։

Այս գործողությունը պետք է դատապարտվի բոլոր քաղաքակիրթ երկրների կողմից, այդ թվում՝ Թուրքիայի կողմից»,- ասված է «Հայերն այսօր»-ին փոխանցված հայտարարության մեջ։

Scroll Up