Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու խաչը չի կարող գտնուել Հայաստանում, քանի որ ոչնչացուել է դեռ Աբդուլ Համիդ II-ի կողմից` հայերի ջարդերի ժամանակ

Ներկայ պահին եկեղեցու գմբէթին տեղադրուած է Ստամբուլի հայ համայնքի միջոցներով պատրաստուած խաչը:

Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու խաչը չի կարող գտնուել Հայաստանում, քանի որ ոչնչացուել է դեռ Աբդուլ Համիդ II-ի կողմից հայերի ջարդերի ժամանակ: Այդ մասին յայտնել է հայկական յուշարձանների ուսումնասիրման Հկ-ի (RAA) ղեկավար, ճարտարապետութեան պատմաբան Սամուէլ Կարապետեանը: «եկեղեցու գմբէթին խաչ չի եղել 19-րդ դարի վերջից մինչեւ մեր օրերըէ,- ընդգծել է նա:

Ներկայ պահին եկեղեցու գմբէթին տեղադրուած է Ստամբուլի հայ համայնքի միջոցներով պատրաստուած խաչը:

Աւելի վաղ, Թուրք պատմաբանների ասոցիացիայի նախկին նախագահ Իւսոֆ Ղալաչօղլուն յայտարարել է, որ Սբ Խաչ եկեղեցու բնօրինակ խաչը տարուել է Հայաստան, եւ Թուրքիան պէտք է այն պահանջի Հայաստանից: Նրա խօսքերով, 1907-ին եկեղեցի է այցելել Միշելին զոյգը եւ որպէս նուէր եկեղեցու քահանաներն այդ խաչը յանձնել են նրանց:

Scroll Up