Հրանոյշ Յակոբեանը մաղթում է հայ ժողովրդին մեծ ձեռքբերումներ, խաղաղութիւն եւ բարեկեցութիւն

«Ամանորն ընտանեկան տօն է, եւ ես այն նշելու եմ ծնողներիս ու հարազատներիս հետ` հայկական աւանդական սեղանի շուրջ»,- «Հայերն այսօր»-ի թղթակցին պատմել է սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը:

«Ամանորն ընտանեկան տօն է, եւ ես այն նշելու եմ ծնողներիս ու հարազատներիս հետ` հայկական աւանդական սեղանի շուրջ»,- «Հայերն այսօր»-ի թղթակցին պատմել է սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը: Նրա խօսքերով, 2010-ը նախարարութեան հաստատման տարին էր, եւ ամենամեծ ձեռքբերումը Սփիւռքի վստահութեան աճն էր նախարարութեան նկատմամբ, համագործակցութեան ընդլայնումը, միջոցառումների ակտիւացումը, ազգային ներուժի համախմբման ու արդիւնաւէտ կիրառման նպատակով 11 մասնագիտական համաժողովների կազմակերպումը, հայապահպանութեանն ուղղուած բազմաթիւ ձեռնարկների իրականացումը, հայրենադարձութեան հայեցակարգի եւ օրէնքի նախագծերի մշակումը, որոնք ներկայացուել են կառավարութեանը:

«Նախարարութիւնը 2011-ը հռչակել է «Երիտասարդութեան տարի», այն լինելու է հայոց երկու պետութիւնների` Հայաստանի Հանրապետութեան եւ Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակի տարի, ինչպէս նաեւ Սփիւռքի միջազգայնացման տարի. նախատեսել ենք Հայաստանում իրականացնել խոշոր սփիւռք ունեցող պետութիւնների պաշտօնեաների համաժողով, որի աշխատանքների արդիւնքում կը մշակուի եւ դիմում կը ներկայացուի ՄԱԿ` Սփիւռքի մասին հռչակագիր ընդունելու վերաբերեալ:

Ջերմօրէն շնորհաւորում եմ Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփիւռ հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ մաղթում, որ 2011 թուականը Հայաստան աշխարհի, Սփիւռքի եւ Արցախի համար լինի մեծ նուաճումների, խաղաղութեան, բարեկեցութեան ու առաջընթացի տարի: Թող Սուրբ Ծննդեան նոր աւետիսն ու լոյսը առաջնորդեն աշխարհասփիւռ հայ ժողովրդին` միասնութեան ու ինքնահաստատման ճանապարհինէ,- ասել է Հրանոյշ Յակոբեանը:

Scroll Up